Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա դեռահասի, ով մտադրվել էր ահաբեկչություն իրականացնել դպրոցում, որտեղից իրեն հեռացրել էին, հաղորդում է Reuters-ը:

Այդ ձեւով դեռահասը պատրաստվում էր «նշել» նոր ուսումնական տարվա սկիզբը:

Ոստիկանության ղեկավար Ջեյն Քասթորն հայտնել է չկայացած ահաբեկչի անունը` Ջարեդ Քանո (Jared Cano): «Հռչակագրի» տեքստում, մասնավորապես, ասվում էր, որ պայթյունը պետք է ավելի շատ մարդկանց մահվան պատճառ դառնա, քան Կոլումբայն դպրոցի` (Columbine High School) 1999 թ. գնդակահարությունը: «Աշակերտի սենյակում մենք գտել ենք պայթուցիկ սարքի բաղկացուցիչ մասերը»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

Դատական նիստում նա հրաժարվել է ցուցմունք տալուց: Գործով լսումները սկսվելու են սեպտեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ 1999 թ. Կոլորադո նահանգի Կոլումբայն դպրոցում տեղի ունեցած ողբերգության զոհ էր դարձել 13 մարդ, մոտ 20-ը` վիրավորվել էր: Երկու համադասարանցիները նախօրոք ծրագրել էին հարձակումը, ձեռք էին բերել հրազենային զենք եւ պայթուցիկ սարքեր: Նրանք դիմահար կրակ էին բացել ուսուցիչների եւ աշակերտներ վրա: Այնուհետեւ դեռահասները ինքնասպան էին եղել: Կոլումբայն դպրոցի սպանդը դարձավ ամերիկյան ուսումնական հասատատությունների պատմության ամենաողբերգական դեպքը: