Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում, հաղորդում է Fox News-ը:
Բան Կի-մունը կոչ է արել դադարեցնել «ռազմական գործողություններն ու զանգվածային ձերբակալությունները»: Նա իր մտահոգությունն է հայտնել քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների եւ մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ:
Սիրիայում մարտից զանգվածային հակակառավարական ցույցեր են ընթանում, որոնց մասնակիցները պահանջում են Բաշար Ասադի հրաժարականը:




























