Լոռիի մարզում 29-ամյա տղամարդը կախվել է տան ձեղնահարկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 18-ին`ժամը 1:06-ին ահազանգ է ստացվել, թե Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 4 տան ձեղնահարկում մի քաղաքացի է կախվել, եւ դիակը իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ուժերով իջեցվել է տան բնակիչ, 29-ամյա Արտակ Արշաֆյանի դին: