Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին վստահ է, որ Սիրիայում առկա իրավիճակն ու Թուրքիայի մարտական տրամադրվածությունը կարող են նոր հակամարտություն սանձազերծել։
Սիրիայում իրավիճակի սրեցումը եւ Թուրքիայի կողմից ուշադրությունը, նրա ակտիվ դերը վկայում են Երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման մասին, վստահ է Ժիրինովսկին։
«Թուրքիան հայտարարում է, որ «չի ուզում դիմել ռազմական միջամտության Սիրիայի ներքաղաքական գործերում», սակայն միաժամանակ «չի հանդուրժի քաղաքացական հասարակության դեմ ռազմական գործողությունները»,- հայտարարել է նա։
Ժիրինովսկիի կարծիքով, Թուրքիան ջանում է սիրիացիներին ստիպել ուժով փոխել իրենց արտաքին եւ ներքին քաղաքականությունը։ «Թուրքերը հանկարծակի հիշել են մարդու իրավունքների մասին, սակայն չգիտես՝ ինչու մոռանում են հայերի իրավունքների մասին, որոնց կոտորել են 1915 թվականին, կամ քրդերին, որոնց նրանք ճնշում են արդեն 50 տարի։ Դա հրեշային է»,- նշել է Վլադիմիր Ժիրինովսկին։




























