«Ստուրուան իրեն ավելի քան լոյալ է պահել ռուսական իշխանությունների հանդեպ, նրանք չեն կարող դա չգնահատել»,- հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով Ռուսաստանի թատերական գործիչների միության աղբյուրները: Նշվում է, որ նրան կարող են հրավիրել Մոսկվա` Տագանկայի թատրոն:

Հիշեցնենք, որ վրացի ռեժիսորը օրերս ազատվել է Շոթա Ռուսթավելու անվան Թբիլիսիի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Ռեժիսորը չի կասկածում, որ իրեն հեռացրել են իշխանությունների հասցեին արված արտահայտությունների պատճառով:

Օգոստոսի 17-ին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանման նախարար Նիկոլոզ Ռուռուան հայտարարել է, որ Ստուրուան հեռացվել է պաշտոնից այլատյացական արտահայտությունների համար:

Վերջերս իր գեղարվեստական երեկոյի ժամանակ Ստուրուան հայտարարել է, որ «չի ցանկանում, որ Վրաստանի նախագահը լինի այլազգի»: Նա ասել էր, թե կցանկանար երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել վրացու, ոչ թե հայի, իսկ, Միխայիլ Սահակաշվիլին, նրա խոսքով, հայ է:

Խոսելով վրացական իշխանությունների մասին` ռեժիսորը հայտարարել է, որ «երկիրը գտնվում է կիսադեգեներատների ձեռքում»: Նրա խոսքով, Վրաստանը Ռուսաստանի հանդեպ ցուցաբերած իր վերաբերմունքում մոռացել է դիվանագիտության կարգերի մասին: «Դիվանագիտությունը դա խաբեբայություն է, իսկ մենք մոռացել ենք դրա մասին, մլավում ենք, ինչպես Կրիլովի առակում»,-ասել է Ստուրուրան` նշելով, որ «չգիտի, թե ինչու է Սահակաշվիլին այդպես վարվում Ռուսաստանի հանդեպ»: