Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման սահմանադրական հիմքեր դեռեւս չկան։ Օգոստոսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը։
«Ներկայիս մթնոլորտում արտահերթ ընտրությունները կարող են էականորեն ազդել հեղափոխական տրամադրությունների վրա»,- կարծում է նա։ Խաչատրյանի խոսքով, վրացական սցենարով նախագահական ընտրությունների եւս չարժե սպասել, երբ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարեց հրաժարականի մասին, իսկ հետո կրկին առաջադրվեց նախագահի պաշտոնում։
Մեկնաբանելով իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսությունը՝ նա նշեց, որ եթե երկխոսությունը հասարակության մոտ թողնի Հանրապետական կուսակցության եւ ՀԱԿ-ի միջեւ ապագայում իշխանությունը բաժանելու տպավորություն, երկխոսության հանդեպ վստահությունը կտրուկ կնվազի։




























