Հայաստանում ոստիկանական համակարգը պահպանել է խորհրդային վարչակարգի սկզբունքային մոտեցումները։ Օգոստոսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը։

«Ոստիկանությունն իր առջեւ առաջնային խնդիր է դնում պաշտպանել ոչ թե քաղաքացիներին,այլ իշխանությանը»,- հայտարարեց Խաչատրյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 9-ին ոստիկանների եւ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների միջեւ տեղի ունեցած միջադեպը։

«Դեռեւս Ֆրանկլին Ռուզվելտն է ասել. հավատալ ոստիկանության ղեկավարին կամ դատախազին, միամտություն է»,- ասաց պատգամավորը։

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, օգոստոսի 9-ին Տերյան փողոցում ոստիկանությունը ծեծել եւ բերման է ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների: Ավելի ուշ նրանցից 3-ին կալանավորել են, իսկ 4-ին մեղադրանք են առաջադրել եւ ազատ արձակել` քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: