«Ֆուկուսիմայի» ԱԷԿ-ում տեղի ունեցած ողբերգության պահից մինչ օրս Ճապոնիայում աղետի մասին ավելի քան 150 գիրք է գրվել։
Ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում Ճապոնիայի հարցերով մասնագետ Պյեր Սուրին նշել է, որ այդ հրատարակությունների հայտնիությունը բացատրվում է ինչպես Ճապոնիայում գրքերի ընդհանուր տարածվածությամբ, այնպես էլ նրանով, որ ճապոնացիները դրանցում փորձում են վերլուծություն եւ քննադատություն գտնել, ինչը բացակայում է մամուլում։
Հենց այդ պատճառով Ֆուկուսիմայում տեղի ունեցած դեպքերից հետո թերթերի ընթերցանելիությունը կտրուկ նվազել է։ «Տարակուսանքները Ճապոնիայում հայտնվում է ոչ թե մամուլում, այլ գրքերում եւ ինտերնետում»,- կարծում է Սուրին։




























