Օգոստոսի 17-ին`ժամը 12.10-ի սահմաններում Սեւանի «Հանրային» լողափում` ազդալողանի մոտակայքում, Սեւանի ջրափրկարարների կողմից նկատվել են երեք քաղաքացի, որոնք դժվարանում են լողալ եւ գտնվում են խուճապի մեջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անմիջապես ջրափրկարարները մեկնել են դեպքի վայր եւ ջրից դուրս բերել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ` 39-ամյա Կամո Զոհրաբյանին, 17-ամյա Շուշանիկ Զոհրաբյանին եւ 16-ամյա Հասմիկ Զոհրաբյանին: Ափին` ջրափրկարարների եւ բուժծառայության աշխատակիցների կողմից, տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Տուժածների առողջական վիճակը բավարար է: