Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սեչգեյ Լավրովն ասել է, որ գազամատակարարումն ավելացնելու Հունգարիայի խնդրանքը կդիտարկվի, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Այսօր մեր գործընկերները հայտարարել են՝ այս տարի լրացուցիչ քանակությամբ գազ գնելու հարցում Հունգարիայի կառավարության շահագրգռվածության մասին ։ Այս դիմումն անմիջապես կզեկուցվի եւ կքննարկվի»,- ասել է Լավրովը՝ հունգարացի գործընկերոջ հետ անցկացրած բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Լավրովը նշել է, որ գործնականում համագործակցությանը խանգարում են Վաշինգտոնի եւ Բրյուսելի կողմից կիրառված պատժամիջոցները եւ հավելել, որ իրենք կգտնեն հնարավոր լուծումներ՝ պատժվելու փորձերի խանգարող միջոցներից խուսափելու եւ համագործակցության համար:
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր հերթին նշել է, որ Բուդապեշտը ակնկալում է հավելյալ 700 միլիոն խորանարդ մետր գազ գնել Ռուսաստանից։
Նա նշել է, որ հնարավոր է «փուչիկներ» փչել, սակայն իրականությունը մնում է իրականություն՝ շեշտելով, որ Եվրոպայում ստորգետնյա պահեստներում սովորաբար ամբարվում է գազի 27,3 տոկոսը, իսկ այս տարի այդ թիվը կազմում է 13 տոկոս:




























