Թուրք պաշտոնյաները հայտնել են, որ ուրբաթ օրը Ստամբուլում կստորագրվի հացահատիկի մասին ՄԱԿ-ի ծրագրի վերաբերյալ համաձայնագիր, որով կապաշրջափակվի ուկրաիանակն հացահատիկի արտահանումը, հայտնում է AP լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից հայտնել են, որ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի պաշտոնյաները վերահսկելու են ստորագրման արարողությունը:
Գուտերեշն աշխատում է մի ծրագրի վրա, որը թույլ կտա Ուկրաինային`արտահանել հացահատիկի միլիոնավոր պաշարներ, որոնք, հակամարտության պատճառով, մնացել են Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներում, քայլ, որը կարող է թուլացնել ցորենի եւ հացահատիկի այլտեսակների գնաճի հետեւանքով առաջացած համաշխարհային պարենային ճգնաժամը:
Լրատվական գործակալությունը նշել է, որ Ստամբուլում կստեղծվի արտահանվող բեռների փոխադրման համակարգող կենտրոն, որտեղ կընդգրկվեն ՄԱԿ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներ:
Ավելի վաղ կողմերը հանդիպել էին Ստամբուլում եւ ծրագրի շուրջ նախնական համաձայնության եկել: Նախատեսվում է նավերի համատեղ վերահսկողություն իրականացնել`մեկնումից առաջ եւ ժամանումից հետո, ինչպես նաեւ ապահովել ուղիների անվտանգությունը:





























