Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանցկացնի իր հանգիստը Սոչիում: Այդ մասին «Ինտերֆաքս- Զապադ» գործակալությանը օգոստոսի 18-ին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Քաթար կատարած պաշտոնական այցի ավարտից հետո երկրի ղեկավարը մեկնել է Սոչի, որտեղ առաջիկա օրերին կհանգստանա»,- նշել են մամուլի ծառայությունում:




























