Սադամ Հուսեյնի օրոք Իրաքի արտաքին գործերի նախարար  Թարիք Ազիզը, առողջական ծանր խնդիրներ ունենալու պատճառով, խնդրում է ժամանակից շուտ իրականացնել իր մահապատիժը: Ինչպես հայտնում է կանադական  the Edmonton Jourtnal թերթը` այդ մասին հայտնել է նախկին նախարարի փաստաբան Բադի Արեֆը:

«Նա առողջությունը վտանգված է, տառապում է, եւ այդ պատճառով է հանդես եկել այդպիսի խնդրանքով»,- հայտարարել է Արեֆը: Ամփոփելով` նա ասել է, որ Ազիզի հետ լավ են վարվում, սակայն նրա առողջությունը վատթարանում է միաժամանակ մի քանի հիվանդությունների` բարձր ճնշման, շաքարային դիաբետի, խոցի եւ սրտի հետ կապված խնդիրների առկայության պատճառով:

Թարիք Ազիզը  (քրիստոնեություն դավանող էթնիկ ասորի է) 1983-1991թթ. զբաղեցրել է Իրաքի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ 1979թ.-ից մինչեւ 2003թ.` մինչեւ ԱՄՆ զորքերի ներխուժումը եղել է փոխվարչապետը: