Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցը օգոստոսի 11-ից մինչեւ 17-ը Հայաստանի Հանրապետության եւ սահմանակից տարածքներում 3 բալ ուժգնությամբ գրանցել է երեք թույլ երկրաշարժ, որոնցից երկուսը տեղի են ունեցել օգոստոսի 11-ին եւ 16-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Աշոցք գյուղից 6 կմ եւ 17 կմ հյուսիս-արեւելք: Երրորդը գրանցվել է օգոստոսի 12-ին Աբովյան քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է երեք երկրաշարժ: Օգոստոսի 11-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Վան քաղաքից 51 կմ հարավ-արեւելք: Հաջորդ օրը 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիա-Իրան սահմանային գոտում` Դողուբայազետ քաղաքից 21 կմ հարավ-արեւմուտք: Օգոստոսի 15-ին Ադրբեջանի Մինգենչաուր քաղաքից 78 կմ դեպի հարավ-արեւելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 4 բալ:

Տարածաշրջանից դուրս 6.2 մագնիտուդով գրանցվել է մեկ ուժեղ երկրաշարժ, որը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին ճապոնական Հոնսյու կղզու Իվակե քաղաքից 304 կմ դեպի արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: