Երեւան-Մեղրի ճանապարհի 352-րդ կմ-ին  օգոստոսի 17-ին, ժամը 16.30-ին, 36-ամյա Գագիկ Խ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է 47-ամյա Սամվել Խ.-ի վարած «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենային:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2105»-ի ուղեւորները`  40-ամյա Վարսիկ Խ.-ն, 18-ամյա Հասմիկ Խ.-ն, 10-ամյա Ռոբերտ Մ.-ն եւ 33-ամյա Մարինե Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: