Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ուկրաինական հացահատիկի ծովային փոխադրումների շնորհիվ, որոնք կսկսվեն առաջիկա օրերին, Թուրքիան «կարեւոր ներդրում կունենա համաշխարհային պարենային ճգնաժամի վերացման գործում», հաղորդում է Anadolu-ն։

Երեկ Ստամբուլում պայմանագիր է ստորագրվել, ըստ որի՝ Ուկրաինայի պահեստարաններում պահվող հացահատիկը կարտահանվի Սեւ ծովով։ Արարողությանը մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Էրդողանը հույս է հայտնել, որ շուտափույթ դրական նորություններ կլինեն բանակցությունների արդյունքներից հետո, որոնք վարվում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։