Ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 18-ին կազմել է 366 դրամ: Ընդ որում` բոլոր 17 գործարքներն իրականացվել են նույն փոխարժեքով: Սակայն դոլարն, ընդհանուր առմամբ, գտնվել է դրամի ճնշման ներքո եւ նախորդ օրվա նկատմամբ արժեզրկվել է 0.03 տոկոսով: Ավելին` դոլարի նկատմամբ հիմնական պահանջարկը ձեւավորվել է 365 դրամի սահմաններում:

Ընդհանուր առմամբ բորսայում այսօր վաճառվել է 2.7 մլն դոլար:

Բորսայում տեղի է ունեցել նաեւ կորպորատիվ պարտատոմսերի առուվաճառքի 1 գործարք: Վաճառվել է «Շեն-կոնցեռնի» 2010 թ. թողարկման 2504 պարտատոմս` 26 մլն դրամ ընդհանուր արժեքով: