Ոչ ուշ, քան  2018 թ-ը Volkswagen-ը մեքենաների արտադրությունը կհասցնի տարեկան մինչեւ 10 միլիոնի: Այդ մասին, ինչպես հաղորդում է գերմանական DAPD գործակալությունը, հայտնել է ընկերության աշխատանքային խորհրդի նախագահ Բերնդ Օստերլոխը: «2018 թ-ին մենք նման մակարդակի կհասնենք ֆինանսական ճգնաժամի պարագայում: Հնարավոր է, մենք այդ արդյունքին հասնենք ավելի վաղ»,-նշել է Օստերլոխը: 

2011թ արդյունքներով` Եվրոպայում ներկայիս խոշորագույն ավտոարտադրող  Volkswagen-ը նախատեսում է վաճառքի ծավալը հասցնել մինչեւ 8 մլն մեքենայի:

Ներկայումս կոնցեռնը ջանքեր է գործադրում դիրքերն ամերիկյան եւ չինական շուկաներում ամրապնդելու ուղղությամբ: