Մյանմայի զինվորական իշխանությունը մահապատժի է ենթարկել չորս ակտիվիստի, որոնք մեղադրվում էին ահաբեկչական գործողություններն իրականացնելուն միջնորդելու մեջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Մյանմայի ազգային միասնության կառավարությունը քննադատել է մահապատիժների մասին հաղորդագրությունները։

Աղբյուրների հաղորդմամբ՝ մեղադրյալներից միայն մեկի հարազատին են թույլ տվել խոսել նրա հետ՝ Zoom օնլայն հարթակի միջոցով։