Հնդկաստանում տեղի է ունեցել նոր նախագահ Դրաուպադի Մուրմուի երդման արարողությունը, հաղորդում է AFP-ը։
Նախկին ուսուցչուհի եւ նահանգապետ Մուրմուն ընտրվել է անցած շաբաթ։
Նա սանթալ ցեղից է։
«Ես սկսել եմ իմ կյանքի ուղին փոքր գյուղից։ Իմ երազանքն է եղել գոնե տարրական կրթություն ստանալ։ Չնայած բազմաթիվ խոչընդոտններին՝ ես վճռական եմ եղել եւ դարձել եմ իմ գյուղի առաջին աղջիկը, որը քոլեջ է ընդունվել»,-ասել է 64-ամյա Մուրմուն։
Հնդկաստանի վարչապետը գործադիր իշխանություն ունի, սակայն նախագահը կարող է որոշ խորհրդարանական օրինագծեր կրկնակի քննարկման ուղարկել, ինչպես նաեւ մեծ դեր է խաղում կառավարության ձեւավորման գործընթացում։





























