Առաջիկա երեք տարվա ընթացքում Coca Cola ընկերությունը Չինաստանում 4 մլրդ դոլարի ներդրում կկատարի, հաղորդել է ընկերության գործադիր տնօրեն Մուխտար Կենտը: Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, ներդրումները կուղղվեն նոր գործարանների ստեղծմանը, գործող հզորությունների ընդլայնմանը: Չինաստանը, ըստ Կենտի, ընկերության համար մեծությամբ երրորդ շուկան է` վաճառքի աճի երկնիշ ցուցանիշով:
Չինաստանում ներդրումներ է կատարում նաեւ Coca Cola -ի հիմնական մրցակիցներից մեկը` Pepsi –ին, որն անցած տարի հայտարարել էր 2,5 մլրդ դոլարի ներդրումային ծարգրի մասին` ի հավելումն 2008-ին ներդրված 1 մլրդ դոլարի:




























