Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երկու մահապարտ ահաբեկիչներ օգոստոսի 19-ին պայթեցրել են իրենց։

Արդյունքում մահացել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Associated Press գործակալության տվյալներով, զոհվածները աֆղանցի երկու ոստիկաններ եւ քաղաքապետարանի մի աշխատակից են։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ահաբեկիչների նպատակակետը եղել է Բրիտանական խորհրդի շենքը։ Դրա պատերից մեկը փլուզվել է։

Պարբերաբար կրակոցներ են լսվում։ Քաբուլի արեւմուտքում ծուխ է բարձրանում։