«Սիրիական կառավարության վրա ճնշումների մեծացման» նպատակով արեւմյան երկրների խումբը մտադիր է սկսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների նախագծի աշխատանքները, որը արաբական այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ կմտցնի։

Ինչպես օգոստոսի 18-ին լրագրողներին ՄԱԿ-ի գրասենյակում հայտնել են Մեծ Բրիտանիայի,Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները, «չնայած հայտարարություններին, թե Սիրիայում երկխոսություն է տարվում, մենք այնտեղ ոչ մի փոփոխություն չենք տեսնում»։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Ռոզմարի Դի Կառլոյի խոսքով, անհարժեշտ է, որ Խորհուրդն ուժեղացնի Ասադի վարչակազմի վրա ճնշումները։ «Մենք պետք է համատեղ գործողությունների գնանք Ասադի վարչակազմի դեմ»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա։