Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը գովել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի որոշումը` ներողություն չխնդրել Թուրքիայից:
«Ամոթ է, որ մենք ավելի վաղ չէինք ընդունել այդ որոշումը: Փաստը, որ մեզ այդքան ժամանակ պահանջվեց, արտացոլում է մեր անվստահությունը մեր ուժերին»,- ասել է Լիբերմանը, հաղորդում է MIGnews-ը:
Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, թե Իսրայելը ներողություն չի խնդրելու 2010թ. մայիսի 31-ի միջադեպի համար, երբ Գազայի հատված ուղեւորվող Ազատության նավատորմի վրա կատարված հարձակման արդյունքում 9 թուրքեր էին զոհվել: Նեթանյահուն Քլինթոնի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Իսրայելը չի պատրաստվում հրաժարվել իր սկզբունքներից հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման:




























