«Գազպրոմ-մեդիա»-ի կազմում ընդգրկված THT հեռուստաալիքն արդեն սեպտեմբերին կարող է հայտարարել Comedy Club Production ընկերության վերահսկիչ փաթեթի գնման մասին: Ընկերությունը հայտնի է «Նաշա Russia», «Տուն-2», «Ունիվեր», «Ինտերններ» եւ այլ հաղորդումներով:

«Կոմերսանտի» տվյալներով, արդեն սեպտեմբերին գործարքը կարող է կնքվել: Աղբյուրի համաձայն THT-ն ընկերությունը գնահատում է 450 մլն` գնելով 250 դոլարի մասնաբաժինը:

CCP-ն, որ հիմնադրվել է 2007-ին, THT-ի առանցքային գործընկերն է, որի 51 տոկոսը պատկանում է Արթուր Ջանիբեկյանին եւ Գարիկ Մարտիրոսյանին: