Բելգիայի հյուսիսում գտնվող Հասսելտ քաղաքում ուժեղ քամին տապալել է երաժշտական փառատոնի համերգային երկու բեմերը։ Արդյունքում երեք մարդ զոհվել է, առնվազն յոթ մարդ վնասվածքներ ստացել։
Վնասվել են մեծ հեռուստատեսային էկրաններ, մի քանի ծառեր արմատախիլ են եղել։
Փառատոնին ներկա է եղել 60 հազար մարդ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Լուսանկարը՝ EPA-ի



























