Շրջանառվող խոսակցությունների համաձայն` սեպտեմբերի սկզբին պարոնայք դաշնակները պատրաստվում են Արցախում «ընկերական» ժողով անցկացնել, որին մասնակցելու են Լիբանանից ու Սիրիայից ժամանած հին ընկերները:

Ասում են` այդ հավաքին ակտիվորեն մասնակցելու են նաեւ Սփյուռքի գործարար շրջանակների ներկայացուցիչները, որոնք պատրաստվում են հայ ազգի շահերի պաշտպան դաշնակներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել` 2012-ի ընտրություններին հավուր պատշաճի ներկայանալու համար:

Ասում են` այդ հանդիպմանը մեծարգոների քննարկումների օրակարգում երկու հարց է ընդգրկված լինելու` Ղարաբաղյան հիմնախնդիր եւ գալիք համապետական ընտրություններ: Փաստորեն, հին ընկերները այսօրվանից ձեռքները ծալած չեն նստում ու լրջագույնս մտածում են իրենց վաղվա օրվա մասին: