Եվրագոտում տնտեսական տրամադրություններն ազդարարում են մոտալուտ տռեցեսիայի մասին: Եվրոգոտու տնտեսության նկատմամբ վստահության անկումը եւս մեկ ազդանշան է առ այն, որ ռեցեսիան մոտենում է, կարծում է ING-ի տնտեսագետ Պիտեր Վանդեն Հաուտը:
Էներգիայի գների աճը կարևոր գործոն է, քանի որ գնաճը հարվածում է սպառողական ծախսերին, գրում է The Guardian-ը:
«Ակնհայտ է, որ վերջնական պահանջարկը կանգ է առնում: Սպառողների վստահությունը կրկին իջել է (-3.2), եւ անձնական ֆինանսների կանխատեսումները հաջորդ 12 ամիսների համար այժմ գտնվում են երբեւէ գրանցված ամենացածր մակարդակի վրա: Բարձր գնաճը եւ էլեկտրաէներգիայի կտրուկ աճող ծախսերը, իհարկե, հիմնական խոչընդոտներն են։ Ցավոք, աշխատաշուկան, որը մեծ հենարան էր սպառման համար, նույնպես թուլացման նշաններ է ցույց տալիս։
Զբաղվածության ակնկալիքների ցուցանիշը, թեեւ դեռ բարձր է իր երկարաժամկետ միջինից, բայց արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ նվազում է։
Սպառողների շրջանում հարցման արդյունքներով՝ գործազրկության սպասելիքները եւս աճել են։ Զարմանալի չէ, որ առաջիկա 12 ամսվա ընթացքում խոշոր գնումներ կատարելու մտադրությունն այժմ մոտ է պատմական նվազագույնին»,- ասել է նա:
Սպառողների եւ բիզնեսի վստահությունը եվրոգոտում կտրուկ ընկել է՝ Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատման եւ գնաճի աճի մտավախությունների պատճառով:
Եվրահանձնաժողովի տնտեսական տրամադրությունների ցուցիչը, որը հետեւում է բիզնեսի եւ սպառողների վստահությանը, այս ամիս ընկել է մինչեւ 99.0, ինչը ցածր է հունիսին գրանցված երկարաժամկետ միջին հունիսին՝ 103.5:
Արդյունաբերության, ծառայությունների, մանրածախ առեւտրի եւ սպառողների միջեւ վստահությունը զգալիորեն նվազել է, հայտնում է ЕК-ն:
Եվրոպական վեց խոշորագույն տնտեսություններից չորսում՝ Իսպանիա, Գերմանիա, Իտալիա եւ Լեհաստան, զգալի անկում է գրանցվել:
Բիզնես մենեջերներն ավելի մռայլ են դարձել, քանի որ վաճառքները թուլացել են, մինչդեռ տնային տնտեսությունների կողմից իրենց անցյալ ֆինանսական վիճակի գնահատականը եւ հայացքն ապագա ֆինանսական վիճակին ռեկորդային ցածր մակարդակի է հասել:





























