Պարզվել է Վրաստանում օգոստոսի 18-ին ավտոբուսի վթարից տուժած հայ զբոսաշրջիկների ինքնությունը:

Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 18-ին,  ժամը 17.30-ի սահմաններում Կազբեգի-Թբիլիսի ավտոճանապարհին` Գուդաուրի շրջկենտրոնի մոտակայքում, դեռեւս չպարզված հանգամանքներում, ձորն է շրջվել Ռոստով-Երեւան երթուղի իրականացնող 07 ՏԼ 505 պետհամարանիշի ավտոբուսը (վարորդ` Հենրի Խազարյան): Ավտոբուսում եղել են 29 քաղաքացի (5 ՌԴ եւ 24 ՀՀ քաղաքացի, որոնցից 3-ը` անչափահաս):

Դեպքի վայր ժամանած Վրաստանի Հանրապետության ԱԻՎ, ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցների ուժերով բոլոր ուղեւորները դուրս են բերվել ձորից: Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 17 քաղաքացի: 6 առավել ծանր մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի, մյուսները` Գուդաուրիի եւ շրջակա բնակավայրերի հիվանդանոցներ:

Նախնական տվյալներով հիվանդանոց են տեղափոխվել` վարորդ Հ.Խազարյանը, ուղեւորներ,  Ց.Նիկոլեշվիլին (ծնվ. 1950թ.), Միլենա Գասպարյանը (ծնվ. 2007թ.), Վ.Գասպարյանը (ծնվ. 1985թ.), Լարիսա Մալխասյանը (ծնվ. 1981թ.), Անժելա Մարինցյանը (ծնվ. 1985թ.),  Գեւորգ Մկրտչյանը (ծնվ. 1971թ.), Գրիշա Տերենցյանը (ծնվ. 1958թ.), Սվետլանա Սիլոյանը (ծնվ. 1993թ.), Անտոնինա Միսկոյանը (ծնվ. 1933թ.), Է.Սահակյանը (ծնվ. 1961թ.), Սվետլանա Սերպովան (ծնվ. 1968թ.), Լյուդմիլա Վանյանը (ծնվ. 1957թ.), Լյովա Ունայանը (ծնվ. 1956թ.), Գայանե Սարգսյանը (ծնվ. 1987թ.): 

2 տուժածի եւ 12 անվնաս փրկված քաղաքացիների տվյալները չի հաջողվել ճշտել: