Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Սարալանջ եւ Լուսագյուղ գյուղերում օգոստոսի 18-ին`ժամը 15.30- ի սահմաններում տեղացել է հորդառատ անձրեւ եւ կարկուտ:
Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տարերքից վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքներ եւ այգիներ, անձրեւաջրերը ողողել են գյուղամիջյան ճանապարհներ:



























