Իտալական Սպեցիա քաղաքում 300 մլն եվրո արժեքով կոկային է հայտնաբերվել։
Ansa գործակալությունը ֆինանսական ոստիկանության եւ Իտալիայի մաքսային գործակալության համատեղ գործողությունն «աննախադեպ» է անվանել։ Հայտնաբերված մոտ մեկ տոննա կոկայինն իր ծավալով դարձել է աշխարհում չորրորդը։ Ենթադրաբար, թմրանյութն ուղակողը կոլումբիական նարկոկարտել է։
Չորս թմրավաճառ ձերբակալվել են տեղում, մեկը՝ օդանավակայանում՝ Պրահա թռչելիս։ Նրա մոտից 175 հազար եվրոյով ճամպրուկ է առգրավվել։




























