Ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ բացահայտվել է օրեր առաջ Աշտարակում տեղի ունեցած միջադեպը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 15-ին, ժամը 16.30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի 2-րդ եւ 3-րդ կողոսկրերի վնասվածքով բուժօգնության է դիմել 50-ամյա Վահան Գ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 16.15-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի մուտքի մոտ Վահան Գ.-ին ծեծի ենթարկել եւ վնասվածքներ պատճառել է ոմն Հոսո: Վահան Գ.-ին տրվել էր դատաբժշկի ուղեգիր:

Բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 18-ին, ժամը 17-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 24-ամյա Հովսեփ Մ.-ն եւ տվել ինքնախոստովանական բացատրություն, որ օգոստոսի 15-ին, Վահան Գ.-ին ծեծի ենթարկել եւ վնասվածքներ պատճառել է ինքը: