«Համոզված եմ, որ Խորհրդային Միությունը կվերականգնվի»,- Regions.ru-ի հետ հարցազրույցում հայտարարել է Դաշնային խորհրդի Կուրգանյան շրջանի դումայի ագրարային արտադրության քաղաքականության եւ ձկնատնտեսության համակարգի հարցերով Դաշնային խորհրդի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լիսովսկին:
«Բելառուսիան, Ուկրաինան, Ղըրղզստանը եւ Ղազախստանը, մի խոսքով բոլոր խորհրդային հանրապետությունները մոտ ապագայում կմիավորվեն»,-պնդում է ռուսասատանցի սենատորը: Քաղաքական գործչի կարծիքով, ԽՍՀՄ վերածննդի համար Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միասին «թույլտվություն կխնդրի» նաեւ Մերձբալթիկան, որը «Եվրոպայում ոչ ոքի պետք չէ»: Ընդ որում, ինչպես Սերգեյ Լիսովսկին է արտահայտվել, «եթե Մերձբալթիկան եւ Հայաստանը փոքր ինչ ուշ, բայց կմտնեն ԽՍՀՄ, ապա Վրաստանն ու Ադրբեջանը` սողալով կգան»:




























