Այսօր լրանում է ԳԿՉՊ-ի ձեռնարկած ՊՈՒՏՉ-ի 20 տարին, երբ մի շարք պետական այրեր փորձեցին իշխանափոխություն իրականացնել նախկին ԽՍՀՄ-ում:
Օգոստոսյան ՊՈՒՏՉ անունով հայտնի իրադարձությունները փոխեցին պատմության ընթացքը:
1991 թ. օգոստոսի 19-ի վաղ առավոտյան ԽՍՀՄ քաղաքացիներն իմացան, որ երկրում իշխանությունը փոխվել է: Կենտրոնական հեռուստաալիքը հայտնեց, որ երկրի ղեկավարությունը ստանձնել է ԳԿՉՊ-ն:
RBC-ն հիշեցնում է, որ 1991 թ. օգոստոսի 19-ին Բորիս Ելցինը իր հրամանագրերում ԳԿՉՊ-ի գործողությունները որակեց անօրինական եւ կոչ արեց շրջանային իշխանություններին ենթարկվել Ռուսաստանի իշխանություններին:
Ավելի ուշ իր հուշերում օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Լեբեդը գրել է, որ նա ուներ հակամարտության լուծման ուժային ծրագիր` Սպիտակ տան զավթում եւ Ռուսաստանի ղեկավարների ձեբակալություն: Սակայն ԳԿՉՊ-ն չհամարձակվեց գնալ այդ քայլին, որը մեծաթիվ զոհերի պատճառ կարող էր դառնալ:
Հասկանալով իր գործողությունների ձախողումը` ԳԿՉՊ-ն որոշեց դուրս հանել զորքերը Մոսկվայից, իսկ օգոստոսի 21-ի առավոտյան ուղեւորվեց Ղրիմ, որպեսզի պայմանավորվի Գորբոչովի հետ: Երկրի նախագահը հրաժարվեց խոսել նրանց հետ եւ նրանց հեռացրեց զբաղեցրած պաշտոններից: Ավելի ուշ ԳԿՉՊ-ի անդամները ձերբակալվեցին:




























