Ամերիկյան դոլարն այսօր` օգոստոսի 19-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում արժեւորվեց հայկական դրամի նկատմամբ` 9 օր տեւած արժեզրկումից հետո: Դոլարի միջին փոխարժքը կազմել է 366.7 դրամ` երեկվա համեմատ արժեւորվելով 0.1 տոկոսով:

Նշենք, որ օգոստոսի 10-ից դոլարը հայկական բորսայում գտնվել է արժեզրկման փուլում` փոխարժեքը 369 դրամից իջել է մինչեւ 366 դրամ:

Այսօր բորսայում վաճառվել է 6.4 մլն դոլար: