Մոսկվայում առավոտյան ժամը 4-ի սահմաններում Բեսկուդնիկովյան պուրակում հարձակվել են երիտասարդների վրա: 30-ամյա Կարեն Հարությունյանն ու 23-ամյա Յուլիա Պերերվան քայլում էին փողոցում, երբ նրանց վրա սկսել են կրակել: Հանցագործները գազային զենք են կիրառել, հաղորդում է Life News Online-ը:
Կատարվածի արդյունքում տղամարդը երեք գնդակ է ստացել գլխին, ձեռքին եւ կրծքավանդակի շրջանում: Այժմ Կարենին տեղափոխել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ: Վիրավորի մոտ գանգոսկրի կոտրվածք կա: Աղջիկը վիրավոր է գլխից, որովայնից եւ ուսից:
Միջադեպի հանգամանքները պարզվում են:




























