Սերբիայի՝ ՀԱՊԿ-ին միանալու հարցը չի քննարկվել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի  Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Անկեղծ ասած, ոչ, նման հարց օրակարգում չի եղել»,-ասել է Պեսկովը։

Կիրակի երեկոյան եւ երկուշաբթի գիշերը անկարգություններ են տեղի ունեցել Կոսովոյում եւ Մետոհիայում։ Իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ չճանաչված Կոսովոյի ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական սահմանի անցակետը։