Մամուլի կրպակն ինձ ոչ մի վնաս չի տալիս, ինձ վնաս է տալիս Սայաթ Նովայի եւ Չարենցի փողոցների խաչմերուկի մոտ` Չարենցի 59 տան տակ ու մայթի երկայնքով աշխատող, «ՌԱՆ օյլ» ընկերությանը պատկանող բենզինի բուդկան: «Թերթի կրպակները խաթարում են Հայաստանի մայրաքաղաքի դեմքը»` լսեցինք Երեւանի նոր իշխանությունների հիմնավորումը: Իսկ եվրոպական մայրաքաղաքներից որեւէ մեկում տեսե՞լ եք բենզինի բուդկա քաղաքի կենտրոնում:

Ամեն օր բենզինի հոտ, ամեն օր մտնում ես տուն ու մտածում` երեկ գիշերը սրանց մոտ կռիվ էր, հանկարծ չգան պայթեցնեն` ախր պատուհաններիցս ընդամենը մի քանի մետրի վրա է էդ բուդկայի տանիքում տեղադրված մի քանի հարյուր լիտրանոց բենզինի բաքը: Այսինքն` Երեւանի քաղաքացիների անվտանգությունը երկրորդական է, թերթի կրպակներն են խանգարում: Հա՞, պարոն Կարապետյան: