Ոստիկանության շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ղազարյանը մայիսին ազատվել է պաշտոնից` լրացել է նրա 63 տարին: Սակայն Է. Ղազարյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեցող ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նրան նշանակել է իր խորհրդական, եւ վերջինս շարունակում է ղեկավարել շտաբը: Արդեն երեք ամիս է` ոստիկանության շտաբը պետ չունի` ոստիկանապետը հայտարարել է, որ քանի դեռ ինքը նախարար է, շտաբի պետը Ղազարյանն է լինելու: Եվ գտել են օրենքը շրջանցելու ձեւը` պետ չի, բայց պետի պարտականություններն է կատարում, իսկ ոստիկանապետը նոր պետ չի նշանակում:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























