Եգիպտոսի կառավարությունն օգոստոսի 20-ին հայտարարել է Իսրայելից իր դեսպանին ետ կանչելու մասին` որպես խաղաղ պայմանագրի խախտման բողոքի նշան: Երկու երկրների սահմանին իսրայելական բանակի գործողությունների արդյունքում զոհվել էր եգիպտական ոստիկանության հինգ աշխատակից, հաղորդում է AP-ն:
«Իսրայելում Եգիպտոսի դեսպան չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք տեղեկանա իսրայելական կողմից իրականացվող հետաքննության արդյունքների մասին»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ:
Կահիրեում Իսրայելի դեսպանին պաշտոնական բողոք եւ կատարվածի պատճառները հետաքննելու պահանջ է ներկայացվել:
Եգիպտացի ոստիկանները սպանվել էին հինգշաբթի, երբ իսրայելական անվտանգության ուժերը պաղեստինյան գրոհայիններին հետապնդելիս կրակ էին բացել սահմանամերձ շրջանում:




























