Օգոստոսի 19-ին, ժամը 21-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար. տուժածներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 60 ՕՕ 090 համարանիշի եւ «ՎԱԶ-21012» մակնիշի 07 ՏՏ 825 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 39-ամյա Նորա Էվոյանը եւ «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 49-ամյա Թորգոմ Մելքոնյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչեւ փրկարարների ժամանելը տեղափոխվել Սպիտակ քաղաքի հիվանդանոց:
Թորքոմ Մելքոնյանը, ով ճանապարհային ոստիկանության աշխատակից էր, հիվանդանոցում մահացել է, իսկ Նորա Էվոյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:




























