Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում գտնվող ալեհավաքային աշտարակի մոտ օգոստոսի 19-ին,  ժամը 20.46-ին դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել եւ դուրս են եկել երթեւեկելի մասից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող երկու ավտոմեքենա. ավտոմեքենաները դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ  դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:

Փրկարարների ուժերով «ԿԻԱ» մակնիշի 054 ՏՕ 64 պետհամարանիշի եւ «ՈՒԱԶ» մակնիշի 063 ՍՕ 64 պետհամարանիշի ավտոմեքենաները դուրս են բերվել երթեւեկելի մաս: