Մուամար Քադաֆիի նախկին մերձավոր համախոհ Աբդել Սալամ Ջելուդը անցել է ապստամբների կողմը, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Լիբիայի նախկին վարչապետ Ջելուդը երկար ժամանակ եղել է Քադաֆիի «առաջին ձեռքը» եւ համարվում էր պետության երկրորդ դեմքը: Նրանք ընկերություն են արել դեռ դպրոցական տարիներից, իսկ հետո միասին սովորել են ռազմական ակադեմիայում:
Սակայն, հարկ է նշել, որ 1990-ականների սկզբին Քադաֆիի եւ Ջեlուդի միջեւ տարաձայնություններ էին առաջացել:
Ընդդիմության ներկայացուցիչ Մոհմուդ Շամամի խոսքով, Ջելուդը հասել է ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածք եւ այնտեղից փախել Եվրոպա:




























