Յունիբանկը բարելավել է ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով ՀՀ դրամով տրամադրվող վարկերի պայմանները` նվազեցնելով կանխավճարի չափը մինչև 20 տոկոսի: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից: Ավտովարկը տրամադրվում է 42 ամիս ժամկետով եւ 15 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը կազմում է 7 մլն դրամ: Բանկը թույլատրում է ավտովարկի վաղաժամկետ մարում առանց սահմանափակումների: Վարկային հայտերի հաստատման ժամկետը չի գերազանցում 2 աշխատանքային օրը:
30.06.11թ. դրությամբ Յունիբանկի ավտովարկերի պորտֆելը կազմել է 5,5 մլրդ դրամ` շուկայի ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Առավել պահանջված է Յունիբանկի ավտովարկավորման նոր ծրագիրը, որի շրջանակներում HYUNDAI ELANTRA մակնիշի ավտոմեքենաները կարելի է ձեռքբերել արտոնյալ պայմաններով: Ավտոմեքենայի ձեռքբերման կանխավճարը կազմում է ընդամենը 11 տոկոս, տարեկան տոկոսադրույքը` 14 տոկոս, վարկի մարման ժամկետը` մինչեւ 48 ամիս:
Յունիբանկն ավտովարկեր է տրամադրում նաեւ ԱՄՆ դոլարով: Ավտովարկերը տրամադրվում են ցանկացած մակնիշի նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար, հետեւյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 75 հազար դոլար, վարկի ժամկետը` մինչեւ 48 ամիս, տարեկան տոկոսադրույքը` սկսած 13 տոկոսից, կանխավճարը` սկսած 20 տոկոսից:



























