ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի փաստացի դադարեցման մասին, հաղորդում է Reuters-ը:

Հրադադարը տեւել է ավելի քան 2 տարի, սակայն օգոստոսի 18-ի իրադարձություններից հետո, երբ Իսրայելը սկսեց ռմբակոծել Գազան, որոշում է ընդունվել դադարեցնել հրադադարը:

Իսրայելական ռազմաօդային ուժերի ռմբակոծման հետեւանքով Գազայում վերջին օրերի ընթացքում մահացել է 14 մարդ: Մահացածների մեջ կան երեխաներ:

Հավելենք, որ իսրայելական ռազմաօդային ուժերը ռմբակոծումը սկսել են` ի պատասխան Իսրայելի հարավային Էյլաթ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության: Գազայում իշխող ՀԱՄԱՍ կազմակերպությունը ժխտել է իր մասնակցությունը Էյլաթի ահաբեկչությանը: