Թալին-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում օգոստոսի 19-ին, ժամը 23-ի սահմաններում դեռեւս չպարզված հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել. տուժածներին ավտոմեքենայից դուրս բերելու համար պահանջվել է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

BMW-320 մակնիշի GGX-015 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ`Վրաստանի քաղաքացի Գոգա Միրաշվիլի) ուղեւոր, Վրաստանի քաղաքացի, 27-ամյա Թեյա Պանայոտին ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչեւ հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Թալին քաղաքի հիվանդանոց, իսկ այնուհետեւ` Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: