Հայաստանի զինված ուժերում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել:
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` ինքնասպանությունը տեղի է ունեցել Գորիսի զորամասերից մեկում օգոստոսի 19-ին, ժամը 13:45-ի սահմաններում:
20-ամյա Վարդան Սեւյանը, ճամբարային հավաքների ժամանակ մտնելով վրանի մեջ, ինքնաձիգից իրեն պատճառել է հրազենային մահացու վիրավորում, գլխի շրջանում:
Պաշտպանության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ, զինվորը սիրային բովանդակությամբ երկտող է թողել, թե այլեւս չի կարող ապրել առանց իր սիրած աղջկա: Նշենք, որ ինքնասպան եղած զինվորը բանակ էր զորակոչվել Ճամբարակից:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ քննչական ծառայությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




























