Ֆուտբոլի Մեքսիկայի առաջնության առաջին դիվիզիոնի Սանթոս – Մորելիա հանդիպումը դադարեցվել է 40-րդ րոպեին, երբ ստադիոնի հարեւանությամբ տեղի ունեցած փոխհրաձգության ձայնից ահաբեկված ֆուտբոլիստներն ու մրցավարները խուճապահար լքել են խաղադաշտը: Խուճապ է սկսվել նաեւ տրիբունաներում: Հետագայում հայտնի է դարձել, որ հանցագործները հարձակվել են ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա: Ոստիկաններից մեկը հրազենային վնասվածք է ստացել, հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով AP-ին:




























