ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ ձեւավորվել է գործակալության առաքելությունը, որն այս շաբաթ կմեկնի Զապորոժյան ԱԷԿ։
«ԱԷՄԳ-ի աջակցման եւ օժանդակման առաքելությունն արդեն Զապորոժյան ԱԷԿ-ի ճանապարհին է։ Հպարտանում եմ, որ գլխավորում եմ այդ առաքելությունը, որն այս շաբաթ կլինի Զապորոժիեի ԱԷԿ-ում»,- երկուշաբթի գրել է նա իր Թվիթերում։





























