Օգոստոսի 30-ին, ժամը 12։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակա դաշտերում հրդեհ է բռնկվել․ այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 19:53-ին: Այրվել են հնձած ցորենի դաշտերը (մոտ 80 հա):





























